Նիկոլ Անհողը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ «ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել», ինչը սուտ է և կեղծիք:
Կապիտուլյանտը Կիրանցի և Ոսկեպարի հատվածում ադրբեջանամետ սահմանազատում անելով հպարտանում է, որ իբր այդ տարածքում արձանագրել են ՀՀ տարածքային ամբողջականությունը, որին կարող է հավատալ միայն տարրական տգետը:
Նույն Կիրանցի և Ոսկեպարի հատվածում սահմանազատման ժամանակ Նիկոլ Անհողը խոստանում էր բաղանիսցիներին, որ Ադրբեջանին իր կողմից նվիրվող տարածքների դիմաց ինքը հետ է բերելու Բաղանիսի 900 հեկտար տարածքը, որն Ադրբեջանին էր անցել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ:
Իհարկե Նիկոլի այդ խոստումը կեղծիք էր, որովհետև Ադրբեջանը բացարձակ նպատակ չունի հայերին որևէ միլիմետր հող հետ տալու:
Բաքուն բազմիցս է հայտարարել, որ Արծվաշենը, Բաղանիսի 900 հեկտարը, Նիկոլի օրոք Հայաստանից օկուպացված Սոթք-Խոզնավար, Ներքին Հանդի, Ջերմուկի, Տեղ գյուղի, Սև լճի և Իշխանասարի տարածքները Հայաստանին չի վերադարձնի:
Իսկ Նիկոլն էլ վերջերս հայտարարեց, որ ուժային մեթոդներով նպատակ չունի այդ տարածքները վերադարձնելու, ինչը նշանակում է, որ այդ տարածքները ՄՆԱԼՈՒ են Ադրբեջանի վերհսկողության տակ:
ՈՒ այսքանից հետո ցինիկ Նիկոլը հայտարարում է, թե Հայաստանից որևէ տարածք որևէ մեկին չի հաձնել:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ
Հ.Գ.
Լուսանկարում կարմիր գույնով նշվածները ՀՀ տարածքներն են, որոնց 90 տոկոսը Նիկոլն է նվիրել Ադրբեջանին...